1918 թ.
Աբովյան 10
1918 թ.| Աբովյան 10
Մենք “Bar Phoenīx”-ն ենք, որը հառնեց կրակից
Դուք այժմ կարդում եք մի գաստրոնոմիկ Կոկտեյլ Բարի ստեղծման պատմություն, որը սկսվեց հյուսվել 2019 թվականի սկզբներին, երբ իր կառուցման համար ընտրվեց մի խորհրդանշական վայր՝ Հին Երևանի պատմական շենքերից մեկը՝ Աբովյան 10-ը:
“Phoenīx”-ը ստեղծվել է ոգեշնչվելով գործող և իրական պատմության հիման վրա… Պատմությունը սկսվել է 1887 թվականին լեգենդար Արարատ Կոնյակի Գործարանի հիմնումից և հասել մեր օրեր ու խտացել Աբովյան 10 հասցեում:
“Bar Phoenīx”-ում դուք կկարողանաք համտեսել կոնյակի հիմքով պատրաստված 12 բացառիկ կոկտեյլ: Կոկտեյլների պատրաստման ժամանակ մենք հաշվի ենք առել նաև ուտեստների հետ նրանց համահունչ լինելը: “Bar Phoenīx”-ում համային և հոտային հաճույքներից զատ նաև կունենաք հնարավորություն մեր բարի ներսում գտնվող “Ararat Brandy” խանութ սրահից գնել Լեգենդար խմիչքի ցանկացած շիշ և մինչ գնելը կատարել համտես հենց խանութի ներսում գտնվող բարի մոտ…
Մենք ստեղծել ենք մի վայր, որտեղ դուք շրջապատված կլինեք իրական լեգենդներով, կզգաք կրակից հառնող Ֆենիքսի շունչը և հարյուրամյակից ավել պատրաստվող հայկական խմիչքի նոր վերածնունդը…